Դեմոկրատները Սենատ են ներկայացրել մի օրինագիծ, որը ԱՄՆ նախագահին կարգելի հարձակվել Կուբայի վրա՝ առանց Կոնգրեսի հավանության՝ հաղորդում է Associated Press-ը։ «Ըստ Սահմանադրության՝ միայն Կոնգրեսը կարող է պատերազմ հայտարարել, սակայն նա գործում է, ենթադրելով, թե կարող է ռազմական գործողություններ հրահրել Կարիբյան ավազանում, Վենեսուելայում և Իրանում՝ առանց Կոնգրեսի թույլտվության և ամերիկյան ժողովրդին առանց իր գործողությունների համար որևէ բացատրության»,- ասվում է հայտարարության մեջ։               
 

Երբ դառնում ես քո սեփական հենարանը

Երբ դառնում ես քո սեփական հենարանը
25.02.2026 | 11:36

Եղե՞լ է մի պահ, երբ ինքդ քեզ ասել ես․

«Երանի այս մտածելակերպը շուտ ունենայի…»

Եվ իսկապես զարմացել ես՝

ինչպե՞ս է, որ նոր ես գլխի ընկել։

Նայում ես անցյալիդ։

Այն որոշումներին,

այն լռություններին,

այն անհանգստություններին,

այն ապացուցումներին։

Եվ մտածում ես՝

եթե այս պարզությունը,

այս խաղաղությունը,

այս հստակությունը ավելի շուտ ունենայի,

քանի՜ անհարկի ցավից կխուսափեի։

Բայց հետո գալիս է մեկ այլ միտք։

Դու այդ մտածելակերպը չէիր կարող ունենալ շուտ։

Որովհետև այն գիրք չէ, որ տալիս են։

Այն փորձ է, որ ապրում են։

Այն ծնվում է հիասթափություններից։

Սխալ ընտրություններից։

Չարդարացված սպասումներից։

Ու այն պահերից, երբ հասկանում ես՝ քեզանից բացի քեզ ոչ ոք չի փրկելու։

Մարդը «գլխի է ընկնում» այն ժամանակ,

երբ արդեն պատրաստ է տեսնելու։

Ոչ մի գիտակցում չի գալիս շուտ կամ ուշ։

Այն գալիս է հասուն պահին։

Այո, երբեմն ցավով ես ասում՝

«Երանի շուտ հասկանայի»։

Բայց եթե շուտ հասկանայիր,

գուցե այդ խորությամբ չհասկանայիր։

Եվ այսօր քո մտածելակերպը արժեք ունի

ոչ թե նրա համար, որ ուշ է եկել,

այլ որովհետև ձեռք է բերվել։

Գուցե կյանքը մեզ ոչ թե ուշ է սովորեցնում,

այլ այնքան ժամանակ է տալիս, որքան պետք է,

որ վերջապես լսենք ինքներս մեզ։

Ու գիտե՞ք ինչն է ամենագեղեցիկը։

Այսօր դու կարող ես դառնալ այն մեծահասակը,

որը ժամանակին չկար քո կողքին։

Այն մարդը,

որ կհասկանա՝ առանց դատելու,

կաջակցի՝ առանց վերահսկելու,

կսիրի՝ առանց պայմանների։

Եվ գուցե կյանքը հենց դրա համար էր տալիս այդքան ժամանակ,

որ մի օր

այլևս ոչ մեկին չսպասես։

Որ կանգնես։

Ու հանկարծ հասկանաս՝

դու արդեն ունես

այն, ինչ ամբողջ ժամանակ փնտրում էիր։

Դու ունես

քո սեփական հենարանը։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 3569

Մեկնաբանություններ